Երբ Մերժվածն ասում էր՝ «Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում», ինքը գիտեր՝ ուր է հասցրել բանակցային գործընթացը. Փաշինյան

Bazmaberd

 Մեզ մեղադրում են, որ պատերազմ է սկսվել, և մենք հարցի կարգավորման հնարավորությունը չենք օգտագործել: Այդ մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բանկիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ընդդիմախոսներին:

«Մերժվածը 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար, և այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել հարցը»: Մենք ի՞նչ պետք է անեինք՝ պետք է ընդունեի՞նք «Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները» Ղարաբաղի հարցում, պետք է շարունակեի՞նք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնեու գործընթացը: 

Երբ Մերժվածն ասում էր՝ «Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում», մարդիկ չէին հասկանում՝ ինչի մասին է խոսում, ինքը գիտեր՝ ուր է բերել-հասցրել բանակցային գործընթացը: 2018-ի մայիսից, երբ ես դեռ նոր էի վարչապետ ընտրվել, իրենք արդեն հայտարարում էին, որ եկել եմ՝ հողերը հանձնելու, քանի որ գիտեին՝ ո՛ւր են հասցրել բանակցային գործընթացը: Այո՛, նրանք ուզում են արյուն և չեն ուզում ընտրություն: 

Ես ասում եմ՝ թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թույլ չեմ տալու, որ դուք լինեք իմ դատավորը, ժողովուրդն է, որ պետք է դատի մեզ էլ, ձեզ էլ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…