Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դավաճանության մեղադրանքներին

Pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ուջան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրեն դավաճանության մեջ մեղադրողների հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմը դադարեցրել են այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ:

«5 ամիս շատ-շատ մարդիկ և ամենատարբեր շրջանակներ ինձ կոնկրետ մեղադրում են դավաճանության մեջ: Շատ կարևոր է մի հարց տալ. իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը, ո՞րն է դավաճանությունը: Մեզ միևնույն ժամանակ մեղադրում են հողերը և՛ հանձնելու, և՛ չհանձնելու մեջ: Մենք կանգնել ենք այնքան ժամանակ, որքան հնարավոր էր կանգնել: Եվ մենք որոշում ենք կայացրել այն ժամանակ, երբ որոշումը պետք էր կայացնել: Հակառակը՝ կլիներ ավելի մեծ աղետ: Մեզ ասում են՝ էս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա: Հարց՝ իսկ ի՞նչ է լինելու այս պարտության մեջ այդ հեռացումից հետո: Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելու ե՞ք, գցելու ե՞ք: Ասում են, ոչ, որովհետև դա կլինի աղետ, հետևաբար, դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց բանակցային գործընթացից սկսած պատերազմական բոլոր դրվագներով հանդերձ քննել պարտության պատճառները:

«Ես համաձայն եմ քննենք, քննարկենք բոլոր դրվագները` սկսած բանակցային գործընթացից, վերջացրած պատերազմի բոլոր դրվագներով»,- ասաց Փաշինյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…