Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները. Սենոր Հասրաթյան

Senor
Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 %-ը՝ հանձնվեց…
Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ մենք այն պաշտպանելու համար տվեցինք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, բայց պահել չկարողացանք, քանի որ մեր դեմ կռվում էին ադրբեջանաթուրքական բանակն ու վարձկան գրոհայինների բանդաները՝ իրենց տրամադրության տակ եղած ողջ ռազմատեխնիկական ներուժով…
Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները…
Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ ինքը պարտադրված էր գնալ այդ քայլին, քանի որ դա էին պահանջում ժամկետային զինծառայողների ծնողները, այսինքն՝ <<ժողովուրդը…>>
Բանակցությունների մակարդակով, արդեն ընթացքի մեջ է պանթուրանական ծրագրի մաս կազմող Մեղրիի միջանցքի ապաշրջափակման հարցը…
Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ առանց այդ քայլի Հայաստանի տնտեսությունն ապագա չուներ…
Փակման վտանգի տակ է Հայաստանի թիվ մեկ էներգոմատակարարը՝ Մեծամորի ատոմակայանը…
Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը կարդարանա, որ Ռուսաստանը չկատարեց իր ռազմավարական դաշնակցի պարտավորությունները, քանի որ Հայաստանը չընդունեց ռուսական վարկի առաջարկը…
Արդյունքում Հայաստանը կզրկվի այն ձեռքբերումներից, որոնք տարիներ շարունակ եղել են ադրբեջանաթուրքական տանդեմի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունները…
Տարիներ անց ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրած թիվ մեկ պատահականությունը, ինչ կարգավիճակում կամ որտեղ էլ լինի, արդեն էական չէ, քանի որ մենք չենք ունենալու այն, ինչը ստեղծել ենք հազարավոր նվիրյալների արյան ու տարիներով կրած անասելի զրկանքների գնով…

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…