Մեր լույս տղերքի անունը չտաս. պատերազմում զոհվածի հայրը՝ Փաշինյանին

zohvaci hayry

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, պատերազմում որդի կորցրած Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստահակի այսօրվա խայտառակությանը մեկ անգամ եւս անդրադառնում եմ, որ ասեմ՝ տականք, այլևս մեր տղերքի մասին չխոսես, նրանց անունները չտաս։ Դու ավելի լավ է զարգացնես փախուստիդ թեման։ Հաջորդ գաղտնի այցի ժամանակ, դպրոցական կրտսեր դասարանցիներին պատմիր, թե մարտի մեկի արյունահեղությունը կազմակերպելուց հետո ում մոտ էիր ծնկի եկել եւ աղեկտուր խնդրում, որ քեզ փախցնեն, թաքցնեն։ Պատմիր, հետաքրքիր կլինի դպրոցականների համար։ Պատմիր, թե քանի ամիս էիր փախած։ Ու եթե կարող ես, այ փալաս, նույն էդ երեխաներին բացատրիր, թե մարդ ինչ աստիճան պետք է ընկնի, որ իր նեղ պահին, ամենանեղ պահին աջակցած մարդուն հրապարակայնորեն վիրավորի, անվանի վախկոտ։

Լսիր, դու հասկանո՞ւմ ես, որ քո ամենանեղ պահին Լևոնը ապաստան էր տվել կնոջդ, երեխաներիդ, քեզ էր օգնում, իսկ դու այսպե՞ս ես պատասխանում։ Դու հասկանո՞ւմ ես, որ քո տեսակին անգամ պահակություն չի կարելի վստահել։ Քո մասին ժողովրդական լավ խոսք կա՝ անաղուհաց քրդի շուն։ Ու վերջում նորից եմ զգուշացնում՝ մեր լույս տղերքի անունը չտաս։ Հեռու մնա։ Հեռու ու մտածիր փախուստիդ կամ դատիդ մասին»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…