Գերմանիայի ԱԳ նախարար. Թուրքիան կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից

Germania agn

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշմանը:

Մաասը նշել է, որ Թուրքիան մարդու իրավունքների ոլորտում սխալ ազդակներ է փոխանցում: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարաը հայտնել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպումից առաջ: 

«Վերջին օրերին այն, ինչ նկատում ենք Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշումը, բացարձակապես սխալ ազդակներ են այդ երկրի կողմից»,-ասել է նա:

Թեմայի վերաբերյալ նաև նախօրեին Մաասը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսի հետ համատեղ հայտարարություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Թուրքիան հիշյալ որոշմամբ կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…