Այսօրվանից մեկնարկեց Հայկական բանակի կազմաքանդման վերջնական փուլը. Ղազինյան

meknarkec

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` 

 

Մեր խնդիրը նիկոլը չի, մեր խնդիրը Ադրբեջանն ու Թուրքիան չեն։

Մեր խնդիրը սկզբունքների ու արժանապատվության ՏՈՏԱԼ բացակայությունն է, կոմֆորմիզմը, հանուն մի քանի կոպեկի ու թշվառ պաշտոնի թշնամու հետ աշխատելու, նրան ծառայելու, ծնկի գալու և սեփական որդու արյունով թաթախված թաթը համբուրելու պատրաստակամությունը։

Մեր խնդիրը ՄԵՆՔ ենք, մեր էությամբ, բնույթով, շահամոլությամբ ու պաշտոնատենչությամբ, թուլամորթությամբ ու որկրամոլությամբ։

Պահանջում ես հրաժարական, մեղադրում պետական հանցագործության մեջ, բայց հանուն պաշտոնիդ ծնկի գալիս ու պատվի առնում։

Հիմա ասեք, ի՞նչ է սա կոչվում։

Հ.Գ. Այսօրվանից մեկնարկեց Հայկական բանակի կազմաքանդման վերջնական փուլը։

Հ.Հ.Գ. Պատմաբաններին խնդրում եմ արձանագրել, որ Հայաստանը կործանել է ոչ թե թուրքը, այլ ՄԵՆՔ` մեր սեփական ձեռքերով։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…