Կրակոցներ՝ Վանաձորում․ վիրավորումներով հոսպիտալացվել է «Բաքսյոր Սամոն»

krakocner

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ում մարմնի և գլխի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր, հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան 11 շենքից։

Աղբյուրը նաև հայտնում է, որ այս պահին ոստիկանները, փորձաքրեագետներն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են կրակոցի և արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը։

Վիրավորը Վանաձորի բնակիչ Սամվել Մաթևոսյանն է, ում Վանաձորում ավելի շատ ճանաչում են «Բաքսյոր Սամո», գրում է աղբյուրը։

 

shamshyan.com

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…