ՊՆ-ն ՝ «Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի» հրապարակման և տեսանյութի մասին. auroranews

Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որին կից նշվում է, որ Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի: Նշվում էր նաև, որ հայկական կողմը ունեցել է այս ամենի մասին հստակ տվյալներ և կորդինատներ, սակայն որևէ քայլ չի արել ազերիներին կանգնեցնելու համար: 

 

Auroranews-ը այս թեմայով հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: 

 

«Խնդրում եմ նշել, թե տեսանյութում ներկայացվող տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞՝ ոչ։ Արդյո՞ք քննություն տարվում է պարզելու համար, թե որտեղ են նկարահանվել տեսակադրերը, և եթե տեսանյութում երևացողները ազերի զինվորականներ են, որոնք այսպես հանգիստ քայլքով շարժվում են դեպի Շուշի՝ ինչու՞ որևէ քայլ չի արվել նրանց կագնեցնելու համար։ Եղե՞լ է կոնկրետ հրաման ադրբեջանցիներին առաջ թողնելու, թե՞ աշխատակիցների կողմից թերացման արդյունք է, որ թշնամին այսպես անարգել առաջ է շարժվում: Ովքե՞ր են պատասխանատուները և արդյո՞ք կկրեն պատիժ ու կհեռացվեն համակարգից» — ասվում էր մեր հարցման մեջ: 

 

Պաշտպանության նախարարության պատասխանը եղավ մոտ մեկ ամիս անց: Դրանում ասվում է. «Տեսանյութի իրական կամ մոնտաժված լինելու վերաբերյալ հնարավոր չէ եզրահանգում անել և պարզել նկարահանման վայրը»: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…