ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին.

Vanadzor alaverdi

Մարտի 16-ին, ժամը 21:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Շ., ծնված 1986 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահելով հայտնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծային-կայարանային միավորման մոտ 42-րդ կմ-ին։

Փրկարարները տուժածներ Արթուր Շ.-ին և Խաչատուր Հ.-ին պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…