“Առանց Նիկոլ Հայաստան” Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահաջով բողոքի ակցիա կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց

Aranc Nikol

 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահաջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները շարունակում են գտնվել կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց։ Հիշեցնենք՝ վարչապետն արդեն մի քան ժամ է կառավարության երրոդ շենքում է, սակայն կարծես չի էլ պատրաստվում դուրս գալ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ հերթական անգամ հավաքվել են մեկ նպատակով՝ Փաշինյանին հիշեցնելու, որ ինքն այլևս Հայաստանում տեղ չունի, չունի իշխանություն։

«Առանց Նիկոլ Հայաստան»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանի ժամանման պահից մի քանի րոպե առաջ կառավարության երրորդ մասնաշենքի դիմացի այգուց բերման էին ենթարկվել մի շարք ՀՅԴ-ականներ, այդ թվում և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը։ Ոստիկանությունը պատճառաբանել է, թե այգուց մարդկանց բերման է ենթարկել արարողակարգը խոչընդոտելու համար։

hraparak.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…