Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ

Charlie Hebdo

 Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։

Մարտի 22-ին ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջութամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին։ Նա նաև Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել էր կեղծ լուրեր հրապարակելու մեջ: Կեղծ լուրերի ամենավառ օրինակ որպես Մակրոնը մատնանշել էր «Շարլի Էբդո» երգիծական հանդեսի կողմից Մոհամադ մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած սկանդալը։

«Ասում էին, թե ես իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Բայց իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, և Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ», — հայտարարում էր Մակրոնը։ Նա նաև հայտնել էր, որ իր երկրում շարունակվելու են ծաղրանկարներ հրապարակվել և որ երբեք իրենք չեն ընկրկելու: 

Պաշտոնական Անկարայի պատասխանը գրեթե նույնքան կոշտ էր։ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մարտի 23-ին Անկարայում տարածած գրավոր հայտարարության մեջ դատապարտեց Մակրոնի այս հայտարարությունները՝ պնդելով, թե դրանք հակասում են պետությունների միջև ձևավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։

Նշենք, որ 2020թ. աշնանը թուրք-ֆրանսիական ճգնաժամի և Ֆրանսիայի ու մուսուլման մի քանի երկրների միջև լարվածության ֆոնին «Շարլի Էբդո» երգիծական ամսագիրը ևս մեկ սկանդալային ծաղրանկար հրապարակեց, որը կարճ ժամանակ անց դատապարտեցին Թուրքիայի իշխանությունները: «Շարլի Էբդո»  ամսագրի հոկտեմբերի 28-ի համարում տպագրվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով ծաղրանկար:

Թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին մարտի 26-ին Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի ներկայացուցիչների դեմ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:

Դատախազությունը Էրդողանի անձը նսեմացնող լուսանկարի հրապարակման հետ կապված ամսագրի 4 ներկայացուցչի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստել: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…