Ադրբեջանը կարող է չեղարկել հայ-ադրբեջանական զինադադարը․

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Տարածաշրջանային հակամարտությունները հենց դադարի այն վիճակում են, երբ կարող են բորբոքվել ինչպես կողմերից մեկի հրահրմամբ, այնպես էլ միտումնավոր՝ արտաքին խառնակչությամբ: Արտաքին միջամտության պատճառ կարող է լինել նաև որևէ հակամարտության կողմերից մեկի սադրանքը մյուս հակամարտության կողմերից մեկի նկատմամբ: Նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով և անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել: Ասենք՝ թուրք-սիրիական հակամարտության ընթացքում Ադրբեջանը որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, կարող է չեղարկել հայ-ադրբեջանական զինադադարը, հատկապես որ պարտված կողմ է, իր վրա վերցնելով թուրքական իշխանության վրա կուտակված միջազգային ճնշումների մի մասը: Միաժամանակ փորձելով օգտվել նաև միջազգային հանրության համար առավել դժվար իրավիճակից, երբ պետք է կարգավորել ոչ թե մեկ, այլ երկու հակամարտություն, կարող են ավելի մեծ վտանգի վերածվել՝ տարածաշրջանում պատերազմական լայնածավալ դրություն ստեղծել: Նման ծավալումը նախ և առաջ մենք, ամբողջ հայությամբ պետք է հաշվի առնենք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենավատ տարբերակը նկատի ունենալով նախապատրաստվենք և միշտ պատրաստ լինենք, եթե անգամ դա հետագայում բացառվի: Բաքվում հույս ունեն, որ իսրայելական (կամ ամերիկյան) կողմի՝ Իրանի հետ բախման դեպքում իրենք կկարողանան հարևան երկիր ներխուժել և տիրանալ իրանական Ադրբեջաններին (Արևմտյան և Արևելյան, որ իրականում Ատրպատական են կոչվել և ոչ մի կապ չունեն մեկդարյա Ադրբեջանի հետ): Ինչպես Արևմտյան Հայաստանն է բնակեցվել թուրքերով, քրդերով, թուրքմեններով և այլազգիներով (ըստ թուրքական տեղեկատվության՝ այսօր նաև Ադրբեջանից տեղափոխված հազարավոր ադրբեջանցիներով), այդպես էլ բնակեցվել են նշյալ տարածքները»:

Related Posts

Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի․ Գարեգին Երկրորդ

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և…

ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին հայտնում…