Օտարերկրացիների ընդունելություն Քուրդիստանի համալսարանում. տրամադրվում է ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ

Kurdistan

Քուրդիստանի համալսարանը (Սանանդաջ, Իրանի Իսլամական Հանրապետություն) 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով: Համալսարանը տրամադրում է նաև ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ:

Այս մասին տեեղկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Համալսարանն օտարերկրյա ուսանողների համար նախատեսում է 58 բակալավրիական, 114 մագիստրոսական և 35 ասպիրանտական ծրագրեր: Քուրդիստանի համալսարանը, ըստ կրթության որակի, աշխարհի համալսարանների շարքում 301-րդն է: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել https://international.uok.ac.ir/info կայք:

 

armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…