Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա

Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:

Տեսագրության մեջ չի նշվում, թե այս անգամ որ եկեղեցին է ադրբեջանցի վանդալների սրբապղծության զոհ դարձել, բայց Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է պարզել, որ դա Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին է:

Տեսանյութում ադրբեջանական զինվորական համազգեստով երեք տղամարդ մտնում են հայկական եկեղեցի և հայտարարում, որ մտադիր են այնտեղ նամազ իրականացնել: Նրանցից մեկի հագուստի վրա Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով տարբերանշան կա: Տղամարդիկ հայհոյում են, կոտրում սրբապատկերները: Տեսանյութի վերջում ներկայացված է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ) գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին (Սուրբ Աստվածածին) հիմնահատակ ավերված եկեղեցու լուսանկարը, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե տեսանյութում նույն եկեղեցին է նախքան ավերվելը: Մինչդեռ իրականում սա վերջին մի քանի օրվա ընթացքում ադրբեջանցիների կողմից պղծված արդեն երրորդ եկեղեցին է:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…