Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար. Պետական եկամուտների կոմիտե

Verin Lars
 Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։
Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։
Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին բեռնատարների (5-7 տոննա) շարժը դեպի «Վերին Լարս», ինչին սովորաբար հաջորդում է խոշոր (20 տոննա) բեռնատարների տեղաշարժը, որը միաժամանակ կիրականացվի նաև ռուսական կողմից դեպի Վրաստանի «Դարիալի» («Կազբեկի») անցակետ։
Հարկ է նշել, որ Ռուսաստան-Վրաստան սահմանին այս պահին իրականացվող աշխատանքները համապատասխանում են ճանապարհի բացվելուց հետո մեքենաների հոսքի վերականգնման տրամաբանությանը։
‼Պետական եկամուտների կոմիտեն մշտական կապ է պահպանում Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…