Այսօր համալսարանների շենքերն ենք վաճառում… Լո՞ւրջ… Էդ գյուղերում էլ, որ ասեցիք ու մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծիք». Սոֆյա Հովսեփյան

Sofya

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվեն, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում, որ այգիները սեփականատերեր ունեն…
Հետո եկավ ժամանակ, որ սկսեցինք խոսել «հանրային գերակա շահ», «ապօրինի գույքի բռնագանձում» տերմիններով…
Սրանք էլ օգուտ չտվեցին, քանի որ ինչքա՜ն ապօրինի գույք կար՝ մնաց իր տեղում, հանրության շահն էլ մոռացվեց, գնաց…
Այսօր համալսարանների շենքերն ենք վաճառում… Լո՞ւրջ… Էդ գյուղերում էլ, որ ասեցիք ու մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծիք» և ճանապարհ դեպի անօրինությո՞ւն։ Էդ գյուղացիների համար մեծ հաշվով մեկ է, թե դուք ինչ կծախեք, քանի որ իրենք հայրենիք կորցնելուց հետո, դեռ ուրախ ծափ են տալիս ու հանրահավաքի ժամանակ էլ մրցում իրար հետ, թե ո՞ւմ գյուղի անվանական պաստառը ավելի բարձր կպահվի:
Իրենց համար միևնույն է, որ հարևանի տղայի «մի բուռը» դեռ հանգրվան չունի։ Հիշեցնե՛մ, կան շատ մարդիկ, որ իրենց սկզբնական ճանապարհից չեն շեղվել ու էլի չեն թողնի կպնեք որևէ գույքի, առավել ևս՝ վաճառք ձեր խաղաղասիրական մոտիվներով…
Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը կամ մյուս օրը գնի ԵՊՀ-ն, էն մյուսը՝ Մատենադարանը, հաջորդը՝ ցեղասպանության թանգարանը…
Կեցցե՜ն, ասածներդ չհասկացող անդարդները…
Պատառ-պատառի նոր ժամանակներ…»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…