Թուրքիայում սիրիացի մի ընտանիք քարերով հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

Qarerov

 Թուրքիայում օրեցօր ավելանում են սիրիացի փախստականներին նսեմացնելու փորձերը և նրանց վրա հարձակման դեպքերը, որոնք երկրի իշխանությունների որդեգրած խտրականության և ռասիզմի արդյունք են:  

Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգում սիրիացի մի ընտանիք իր տան մեջ քարերով հարձակման է ենթարկվել: Հարձակման պահը տեսանկարահանվել և տեղադրվել է համացանցում: 

Տեսանյութում սիրիացի կինը նշում է, որ իրենց ու երեխաների կյանքն  վտանգված է: Նա, ցույց տալով քարի հարվածից աչքի վնասվածք ստացած երեխային, ասում է. «Մեր երեխաները սարսափում են, երբ լսում են թուրք անունը»:

Սիրիացի կինը հռետորական հարց է տալիս՝ ինչի՞ց է, որ հենց իրենց հանդեպ է այդ ռասիզմը: Նրա խոսքով՝ Թուրքիայում սիրիացիները միշտ խտրականության են ենթարկվում: Այնուհետև դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասում է. «Մենք պահանջում ենք մեր կյանքի անվտանգությունը և ուրիշ ոչինչ»: 

Միջադեպի կապակցությամբ հայատարարությամբ է հանդես եկել Գազիանթեփի նահանգապետը: Վերջինս հայտնել է, որ կատարվածը հարևանների միջև տեղի ունեցած վեճի հետևանք է: Նահանգապետի համոզմամբ՝ այդ դեպքը ոչնչով չի տարբերվում թուրքերի միջև կամ էլ սիրիացի համայնքի անդամների միջև տեղի ունեցած վեճերից:  

 

https://twitter.com/multecimedyasi/status/1376215316808802305?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1376215316808802305%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F03%2F29%2FD4B9D5B8D682D680D684D5ABD5A1-D5BDD5ABD680D5ABD5A1%2F205107

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…