Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել.

Harsaniq

 «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 10-ին Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել։ Ավագ որդու հարսանիքն այնքան տպավորիչ կազմակերպել, որ դուստրերի հարսանիքներին չզիջի։ Ասում են՝ երկար ու բարդ քասթինգ են արել եւ 1700-1800 մատուցողից ընտրել 800-ին։

Հյուրերին դիմավորելու են մոդելի ստանդարտներով աղջիկներ, որոնց եւս ընտրել են հատուկ մրցույթով, 1.77 հասակ ունեցող 24 աղջիկների համար միանման զգեստի մոդելավորումն էլ վստահվել է հանրահայտ մոդելյոր Արամ Նիկոլյանին։

 Ծառուկյանի որդու հարսանիքը ծրագրված էր դեռ անցած հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա պատերազմը խանգարեցին, եւ այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հարսանիքը կկայանա Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…