Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող ավազահանքում. փրկարարները բունկերից դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին.

bunkeric

 Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանը և Արմավիրի մարզի դատախազ Արամ Դոլինյանը։ Ոստիկանների կանչով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Զավեն Օհանյանի և ավագ հետաքննիչ Գուրգեն Խարաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Խարաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված նշված ավազահանքում աշխատանքի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

 shamshyan.com

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…