Քաղաքապետարանի նկատմամբ 243 մլն դրամի պարտք կուտակած ՓԲԸ նախկին տնօրենը նշանակվել է “Երեւանտրանսի” տնօրենի պաշտոնակատար

nshanakvel  e

 Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Դավիթ հոլդինգ» ընկերության նախկին տնօրեն Արմեն Բեգունյանին նշանակել է «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար: Քաղաքապետի որոշման համաձայն՝ Բեգունյանը պաշտոնավարում է ապրիլի 1-ից:

Արմեն Բեգունյանի մասին մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա պարտքեր է կուտակել Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ ու այդպես էլ չի վերադարձրել: Խոսքը նրա ղեկավարած «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ի միջոցով պարտքեր կուտակելու մասին է: Տվյալ ընկերությունը նախկինում սպասարկում էր մայրաքաղաքային եւ միջմարզային տրանսպորտի մի շարք երթուղիներ: Ըստ լուրերի՝ Բեգունյանը քաղաքապետարանի պարտքերը ջրել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ի նախկին պետ Արման Մխիթարյանի միջոցով:

Բեգունյանի «Դավիթ հոլդինգի» տնօրեն եղած ժամանակահատվածում քաղաքապետարանի նկատմամբ պարտքեր կուտակելու մասին լուրերի մասին Երեւանի քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին՝ Բեգունյանը չէր կարող պարտքեր կուտակել քաղաքապետարանի նկատմամբ, քանի որ ընկերությունը պարտքեր է կուտակել դեռ մինչեւ Բեգունյանի՝ «Դավիթ Հոլդինգ» ընկերության տնօրեն նշանակվելը։ Այդ ընթացքում Բեգունյանը եղել է վարձու աշխատող: Հարցին, թե «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ն քաղաքապետարանի նկատմամբ պարտքը ե՞րբ է կուտակել, պատասխանել են. «Պարտքը կուտակվել է 2015 թվականից մինչեւ 2021 թվականի մարտ ամիս ընկած ժամանակահատվածի համար»: 

Ի դեպ, քաղաքապետարանից միեւնույն ժամանակ նշել են, որ Արմեն Բեգունյանը «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատվել է մարտի 5-ին:

«Դավիթ հոլդինգի» կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով առաջացել է 243 մլն դրամի պարտք: ՓԲԸ-ն այժմ պարտքը վիճարկում է դատարանում։ Հետեւաբար պարտքը «ջրելու» մասին «մամուլում շրջանառվող լուրերը» բամբասանք են»,- հայտնել են Երեւանի քաղաքապետարանից:

Հետաքրքրվել էինք, թե ինչի՞ համար է ՓԲԸ-ն պարտք քաղաքապետարանին: Քաղաքապետարանից պատասխանել են, որ խոսքը «Դավիթ հոլդինգ» եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ների միջեւ կնքված պայմանագրի մասին է՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ պայմանգիր է: Քաղաքապետարանից նաեւ հետաքրքրվել էինք, թե «Դավիթ հոլդինգ» ընկերությունը Բեգունյանի ղեկավարման ընթացքում գոնե որոշակի պարտքի մարում արե՞լ է, քանի որ նշվում էր, թե պարտքի կուտակումը նրա ղեկավարման ժամանակ չէ, որ եղել է: Մեզ պատասխանել են, որ այդ հարցերը մասնավոր ընկերության տիրույթում են: 

«Դավիթ հոլդինգ» ՓԸԸ-ի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Նկատենք՝ «Երեւանտրանս» ՓԲԸ պետի պաշտոնը 2018 թվականի նոյեմբերի 3-ից զբաղեցնում էր Արման Մխիթարյանը: Մխիթարյանը լքել է պաշտոնը, ապա՝ նաեւ երկիրը: Մեր տեղեկություններով՝ այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում: Երեւանի քաղաքապետարանի լրատվականից հայտնեցին, որ Մխիթարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թվականի փետրվարի 15-ին իր դիմումի համաձայն: «Մինչեւ այդ՝ դեկտեմբերի 9-ից, գտնվել է նախ՝ ամենամյա հերթական արձակուրդում, այնուհետեւ՝ չվճարվող»,- հավելեցին լրատվականից:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…