“Սևան” ՔԿՀ-ի տարածքից հայտնաբերվել է ներնետված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

Sevan QKH

2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:  

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են առանձնացված 4 փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներով և մեկական դատարկ ապակյա սրվակներով, որոնց քաշը սրվակների հետ միասին կազմել է 14,2 գրամ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,4 քրամ քաշով  բյուրեղանման զանգված, հոգեմետ հանդիսացող «METHADOSE 40» մակնշմամբ, «57 71 M» մակնշմամբ մեկական ամբողջական և «THAS» մակնշմամբ կես դեղահաբեր, դիազեպամ հիշեցնող 18 սպիտակ դեղահաբ, 2 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փարձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…