Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել. Նաիրա Զոհրաբյան

Bankery
 Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարունակում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։ Իհարկե, օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը եւ բանկն ինքը պիտի դա որիշի, սակայն հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն։
Բանկերը արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված եւ անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ՝ վարկառուների թիվը ահռելի մեծ է եւ իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։
Սա կառավարության լուծելիք խնդիրն է եւ «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաները ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, եւ հիմա բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…