Արման Սարգասյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

Vostikanapet

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոներից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրամանագրերից մեկում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայու-թյան մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս հրամանագրում:

ՀՀ նախագահն Արման Սարգսյանին ոստիկանության պետ է նշանակել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…