Միհրան Հարությունյանը Մոսկվայում կայացած մրցաշարում նոկաուտով հաղթել է մրցակցին

Haghtanak

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակն է տոնել  MMA-ում:

Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցել է ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկել մրցակցին։

Ի դեպ՝ Միհրան Հարությունյանը դահլիճ է մտել Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք…»:

Նրան ուղեկցել է հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» է պարել նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը: Միհրան Հարությունյանի մարտավկան MMA մարտիկ Էդուարդ Վարդանյանն էր:

Հավելենք, որ այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում: Նախորդ 4 մենամարտերից 3-ում հայ մարզիկը հաղթել էր, 1-ում պարտվել:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…