Թուրքիայում վերջին շրջանում աճել են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունները

Turqiaum dzerbakalutyunner

 Թուրքիայում վերջին շրջանում աճել են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների և նրանց նկատմամբ սահմանվող երկրից դուրս գալու արգելքների թիվը:

Այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ Գերմանիայի 62 քաղաքացի է գտնվում անազատության մեջ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գերմանիայի արտգործնախարարությունը: 

Անազատության մեջ գտնվող գերմանացիներից 38-ի համար թուրքական դատարանի և իրավապահ մարմինների կողմից երկրից դուրս գալու արգելք է սահմանվել: 

Ուշագրավ է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարման շրջանում զգալիորեն աճել են նաև Թուրքիայում «ահաբեկչական համարավող կառույցի անդամ լինելու կամ այդ կառույցներին աջակցելու մեջ» մեղադրվող Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու փորձերը: Նշվում է, որ անազատության մեջ գտնվողներից 14-ը մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ:

Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը քննադատել է  Գերմանիայի ԱԳՆ-ին էրդողանական ռեժիմի պատանդ Գերմանիայի քաղաքացիների մասին տեղեկությունները թաքցնելու համար: Պատգամավորը կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: 

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…