Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն.

Evropai chempion

 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ մտան Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհետ` 171 կգ, սակայն չբարձրացրեց 175 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցմանը բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 209 կգ, սակայն չբարձրացրեց 212 կգ: Հրում վարժությունում  նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Գյումրեցի Սամվել Գասպարյանը գլխավերևում պահեց 171 կգ, 176 կգ, բայց չպոկեց 178 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը նախ գլխավերևում պահեց 209 կգ, այնուհետ` 214 կգ: Նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց 390 կգ արդյունք և նվաճեց ոսկե մեդալ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…