Անկարան ու Կիևը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում

hamagorcakcum

Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստի անցկացման համար Թուրքիա մեկնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել թուրք գործընկերների հետ:

Նախագահներ Էրդողանի ու Զելենսկու առանձնազրույցից բացի տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումներ, առանձնազրույց են ունեցել նաև  2 երկրների պաշտպանության նախարարները: Ավելի ուշ տեղի է ունեցել բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը, որի ավարտին կողմերը 20 կետանոց համատեղ հռչակագիր են ստորագրել:

Հռչակագրի մեջ ամրագրվել է, որ 2 երկրները պետք է մեծացնեն ջանքերը տնտեսության, առևտրի, տուրիզմի, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության, գիտության, կրթության ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով:

Փաստաթղթի մեջ հստակ անդրադարձ կա նաև Ղրիմի, Լուգանսկի ու Դոնբասի խնդիրներին, որոնց վերաբերյալ ասվում է հետևյալը. 

«Վերահաստատվել է առանց նախապայմանների աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հստակեցվել է  Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այդ թվում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ու Դոնեցկի ու Լուգանցկի դեօկուպացիային ուղղված քայլերի հարցում համակակարգման շարունակականությունը»:

Նշվել է, որ այս համատեքստում պետք է աջակցել ՄԱԿ-ի Եվրախորհրդի ու ԵԱՀկ-ի ջանքերին, ինչպես նաև «Ղրիմի պլատֆորմ» անվանումով նոր ֆորմատի հիմնմանը, որը պետք է զբաղվի «ՌԴ-ի կողմից Ղրիմի անօրինական անեքսիայի հարցով»:  

Խոսվում է նաև Ռուսաստանի կազմ մտնելուց հետո Ղրիմի թաթարների իրավունքների խախտումների, նրանց շրջանում տեղի ունեցած ձերբակալությունների, «օկուպացիայի» արդյունքում փախստական դարձածների հետագա վերադարձի և այլնի մասին:

Համագործակցությունը խորացվելու է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կազմակերպված հանցագործությունների, կիբեռ հանցագործությունների դեմ պայքարը,  անօրինական միգրացիայի թրաֆիքինագի ու բազմաթիվ այլ հանցատեսակների դեմ պայքարում:

Նշվել է, որ պայմանավորվածություն կա արագացնել Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները, հեշտացնել 2 երկրների քաղաքացիների փոադարձ այցելությունների գործընթացները, խթանել երկկողմ տուրիստական այցերը:

Կրթության ոլորտի վերաբերյալ էլ հատուկ նշված է, որ Ուկրաինան աջակցելու է իր տարածքում թուրքական կրթական «Մաարիֆ» (Maarif) հիմնադրամի գործողությունները:

 

ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…