Ալիևը հայտարարել է, թե պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, իսկ Հայաստանից տարածքային պահանջներ չունի

Suk

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:

«Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռևս մեծ թվով հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումներում», — ընդգծել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաև հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, սակայն պատասխան քայլեր չի տեսնում «Մնում են շատ բաց հարցեր Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ», — նշել է Ալիևը:

Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ: «Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-հավելել է Ալիեւը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…