Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի գործով որոշման մասին

Anh iravichakyamategheli e

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը մեղադրանքի կողմը նոր է ստացել, որոշման բովանդակությանը դեռ չեն հասցրել ծաոնթանալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրլի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, սակայն, որ պաշտպանների հրապարակումներից մի քանի բանի ծանոթացել են:

«Փաստարկները՝ ինչ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն: Ինձ չեն համոզել: Ավելին՝ ես կարծում եմ՝ իրավիճակը, որ առաջացրել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, արդարադատության հետ համատեղելի չէ պարզ պատճառով. կիրառված նորմի՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, ու նա արդարացել է»,- ասաց Բաղդասարյանը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…