Նիկոլ Փաշինյանը որոշել է ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը. «Հրապարակ»

Aporini guyq

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։ Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել եւ կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։ Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, եւ ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։