Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի. Թանկյանը՝ Ալիեւի մասին

Tankyan

 Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը՝ հրապարակելով այդ մասին տեսանյութ:

Տեսանյութին կից Թանկյանը գրել է, որ ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը մասնակցել է այդ պուրակի բացմանը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Բաքվի պատերազմական ավարների թանգարան: Թանգարանի ցուցանմուշները ներառում են վիրավոր հայ զինվորների և գերիների խրտվիլակներ, ինչը վրդովմունք է առաջացրել համացանցում և մարել հաշտեցման հույսը»,- նշել է երաժիշտը:

 

armtimes

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…