Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել

Kanadakan maser

 Թուրքական Aselsan ընկերությունը սերիական արտադրության է դրել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված CATS (common aperture targeting system) կոչվող էլեկտրո-օպտիկական սենսորային համակարգերը։ Թուրքիայում պնդում են՝ Կանադայի էմբարգոյից* հետո կանադական արտադրանքը կարող են փոխարինել տեղականով։

*Ապրիլի 12֊ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։ Պատճառը Թուրքիային տրամադրված կանադական տեխնոլոգիաների՝ նախորդ տարվա աշնանն Արցախում պատերազմի ընթացքում [Ադրբեջանի կողմից-Ռազմ․ինֆո] կիրառվելու ապացույցներն են։

Ըստ թուրքական CNN Türk լրատվական գործակալության թղթակցի՝ CATS համակարգերն արդեն ինտեգրվել են թուրքական Bayraktar TB 2 և Anka-S ԱԹՍ-ների վրա, 2020թ-ից** սերիական արտադրության աշխատանքներ են տարվում՝ ներքին և արտաքին պահանջարկը բավարարելու համար։ Համակարգը բաղկացած է ջերմային, HD ցերեկային ու ցածր լուսավորության տեսախցիկներից, հեռավորության չափման լազերային սարքից ու լազերային լուսավորության և ուղղորդման սարքերից։

**2020 հոկտեմբերի 6-ին՝ Արցախյան պատերազմի ընթացքում Կանադայի Կառավարությունն արդեն իսկ դադարեցրել էր Թուրքիային ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ հետաքննելու էր դրանց՝ հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը:

Ըստ աղբյուրի՝ այժմ Aselsan ընկերությունը մշակում է նաև CATS֊ի արդիականացված ASELFLIR-F500C էլեկտրո֊օպտիկական համակարգը։ Համակարգը պետք է բաղկացած լինի HD ջերմային, HD ցերեկային ու HD կարճալիք ինֆրակարմիր սենսորային համակարգերից։ Ընկերությունը նպատակ ունի 2022թ. կեսից արդեն ինտեգրել համակարգերին, այդ թվում՝ Bayraktar TB2, ANKA-S և Akıncı ԱԹՍ-ների վրա։

Հիշեցնենք, որ կանադական արտադրության WESCAM CMX-15D օպտիկական համակարգերը տեղադրվել էին թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա։ Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ներն ստանում են շատ խորը ու լավ պատկերներ: Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած մարտական գործողություններից տեսանյութերում մեծամասամբ օգտագործված էին հենց այս համակարգերի տեսագրությունները: Ավելի ուշ թուրքական ԱԹՍ խոցելուց հետո հայկական կողմի ցուցադրած կադրերում ևս երևաց կանադական այդ համակարգը, ինչը փաստացի ապացույց էր նրա, որ դրանցով օժտված թուրքական ԱԹՍ-ները կիրառվում են Արցախում։

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…