Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

gerevarvacin spanel en

Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաեւ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020թ.-ի հուլիսի 8-ին:

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից:

Նոյեմբերի 24-ին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից հայտնի դարձավ, որ տղան գերեվարվել է: Ընտանիքի անդամները տղայի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ տղայի գերեվարման մասին տեսանյութեր հրապարակել էին հենց ադրբեջանական կողմից, սակայն Կարմիր խաչի հարցումներին այդպես էլ դրական պատասխան չէին տվել, ասել է թե, տղայի գերեվարման փաստը ադրբեջանական կողմը չէր հաստատել:

Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Էրիկի հարազատները:

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողը այսօր մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…