Արաբկիր վարչական շրջանի 79ա շենքի բնակիչները՝ օրեր առաջ քոքից կտրված ծառերի փոխարեն, տնկեցին 150-ից ավել նոր ծառեր

caratunk

Այսօր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 79ա շենքի բնակիչները  «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում հայտարարել էին ծառատունկի օր: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ  և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները  իրենց երեխաների հետ այգում օրեր առաջ քոքից կտրված ծառերի մոտ տնկեցին  150-ից ավել ծառեր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Թաղապետն անգամ բնակիչներիս հետ բարեկարգել էր այգին, տեղադրել  երեխաների  համար խաղային ատրակցիոններ ու բնակիչներով աչքի լույսի պես պահում էինք պուրակը, այն պուրակը, որտեղ անգամ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին ծառեր չհատվեցին: Չգիտես, որ մի ծառասպանի մտքով անցավ մի քանի օրում  100-ից ավել  ծառերի սպանդ իրականացրեց»: 

Հիշեցնենք, որ  ապրիլի 15-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություւն՝ վիճարկելով Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան  79ա շենքի «Սլավմեդ» բժշկական  կենտրոնի դիմացի այգու տարածքը սեփականության իրավունքով անձին տրված որոշումը:  

 

shamshyan.com

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…