Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ հնչել են կրակոցներ.

Krakocner footballi jamanak

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Թումանյան քաղաքի (նախկին Ձաղիձոր գյուղ) մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել։ Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Թումանյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը անհիմն վիճաբանել է առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում են), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները և դրսևորելով ցինիզմ, ինչպես նաև իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել և նորից վերադարձել է մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ, այդ կերպ ֆուտբոլի առաջնության մասնակից անձանց նկատմամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք և հեռացել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին ականատես անձանց և Վ. Հովսեփյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղույթամբ։ Պարզվել է՝ դեպքին ականատես են եղել Թումանյան քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Արաքսյա Թ-ն, 42-ամյա Քրիստինե Մ-ն, 59-ամյա Գոհար Ա-ն և 31-ամյա Սիրարփի Ե-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Թումանյանի համայնքապետարանում՝ որպես մշակույթի բաժնի երկրորդ կարգի մասնագետ։ Պարզվել է նաև, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան՝ որ հետ է վերադառնալու և սպանի բոլորին։ Բացի այդ, բազմակի հարվածներ է հասցրել Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքից տուժած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…