Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու

Aprili 24 in

 Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ կապված միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ փակ է լինելու Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցը, Վերֆելի փողոցի վերին մասից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:

«Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 09:00-10:00-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված: Կխնդրեմ մեր քաղաքացիներին այդ ժամերին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար երկու երթուղի է գործարկվելու: N 1 երթուղին գործելու է Հրազդան մարզադաշտից, Աթենքի փողոցով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով դեպի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը նույն ճանապարհով: N 2 երթուղին գործելու է Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան ուղղությամբ: Մետրոպոլիտենը գործելու է  մինչև ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 1-ը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…