Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել 10 համայնքների ղեկավարներին առնչվող քրեական գործեր

Arcakhi QK

 ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարների կողմից 2020 թ. դեկտեմբեր և 2021 թ. հունվար ամիսներին պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ Կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ ծրագրի շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացիների տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու, արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…