Լարված իրավիճակը Երևանի Բաղրամյան 79 հասցեում շարունակվում է. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ».

Larvac vichak

 Այսօր՝ ապրիլի 20-ին, դարձյալ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտյան Բաղրամյան 79 հասցեի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգի են ժամանել նշված տարածքում որպես սեփականատեր հանդես եկողի ներկայացուցիչները, մեծ թվով ոստիկանության Արաբկիրի բաժնի, ինչպես նաև ոստիկանության «Կարմիր բերետների» ուղեկցությամբ, որպեսզի շարունակեին, ըստ իրենց հայտարարության, սեփականության իրավունքով իրենց պատկանող հատվածում ծառերի հեռացման աշխատանքները։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները դարձյալ ընդվզեցին և չէին թողնում, որպեսզի նրանք իրենց սև գործն անեն։ Իրավիճակը դարձել էր պայթյունավտանգ, սակայն վերջին պահին բնակիչներին և սեփականատիրոջ լիազոր ներկայացուցչի հետ բանակցությունների արդյունքում եկան հայտարարի, որ մինչև երեքշաբթի օրը ոչ մի գործողություններ չեն կատարվելու՝ սպասելով, թե ինչ պատասխան կստանան բնակիչները իրենց շահերը պաշտպանող հայտնի փաստաբան Միհրան Պողոսյանի հայցադիմումից, ով դիմել էր դատարան, որպեսզի կասեցնեն ծառերի համատարած սպանդը նշված հատվածում, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն էլ դիմել է վարչական շրջանի դատախազություն, որով նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար օրինականության հիմքերը։ 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…