Սննդային թունավորումից 11-ամյա աղջիկ է մահացել

tunavorum

 Ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ին, «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ: 2021 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23:30-ին, 11-ամյա անչափահաս աղջիկը բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ։ Հարցաքննվել են մի շարք անձինք։

Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…