Ալ Արաբիա (Al Arabia) հեռուստաընկերությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյան հարցազրույցը 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» վերաբերյալ

Al Arabia

Համաշխարհային արաբական Ալ Արաբիա (Al Arabia) հեռուստաընկերությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյան հարցազրույցը 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» վերաբերյալ:
«Պուրակի» տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է հայկական զինծառայողների մանեկեններով (մոմե ցուցադրությամբ)՝ հայատյացությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար, հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Բացված «պուրակում» ցուցադրված են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառում է հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների և գերիների ընտանիքներին ու հայկական հասարակությանն, առհասարակ:
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Ակնհայտ է, որ այդ «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story