Ապրիլի 24-ի՝ Բայդենի ուղերձին ընդառաջ Էրդողանը նրա հետ հեռախոսազրույց է նախաձեռնել. armtimes

Biden vs Erdogan

Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նախատեսվում է, որ ԱՄՆ-ի նախագահը արտաբերելու է «ցեղասպանություն» եզրույթը, տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է լրագրող Ամբերին Զամանը՝ կիսվելով Anka լրատվական գործակալության նյութով։ Նախաձեռնությունն Էրդողանինն է:

Հիշեցնենք՝ միջազգային հեղինակավոր լրատվականները, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, The New York Times-ը, CNN-ը և Reuters-ը, սեփական աղբյուրներին հղումով, վերջին օրերին հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Քաղաքագետ Հայկ Մինսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին ընդառաջ, կկայանա Բայդենի ու Էրդողանի առաջին հեռախոսազրույցը: Այս զրույցը որոշիչ կարող է լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների առաջիկա ընթացքի, այդ թվում՝ Բայդենի վաղվա հայտարարության բառակազմի համար:

 

armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…