Օպերայի թատրոնի շենքում որևէ պատահար չի գրանցվել. ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել

Opera

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ որոշ լրատվականների տարածել են «ԱԻՆ-ը քաղաքացիներին տարհանում է Օպերայից: ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերտառությամբ նյութեր, որոնք տպավորություն էին ստեղծում, թե շենքում պատահար է գրանցվել:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ որևէ պատահար չի գրանցվել: Ինչպես ԱԻՆ-ը երեկ տեղեկացրել էր` Օպերայի թատրոնի շենքում «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական ուսումնավարժանք է անցկացվելու։
ԱԻ նախարարությունից հաստատեցին՝ իրականացվել է տակտիկական ուսումնավարժանք, որտեղ ներկա են եղել նաև լրագրողներ»,- ասված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։ 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…