Գնելու ենք լավագույն զենքերը. Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Զինված ուժերի բարեփոխումներին

amenalav zenqy

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է գնել լավագույն զենքերը՝ հավելելով, որ գնումները կատարվելու են այդ բնագավառում առաջատար երկրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանը նշել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Սպառազինության վերաբերյալ կնշեմ, որ գնելու ենք լավագույն զենքերը, և Ձեզ հայտնի է, թե որ երկիրն է այդ բնագավառում առաջատարը։ Միաժամանակ, մենք պլանավորում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումներին, Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ դրանք իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից, Ռուսաստանի Զինված ուժերի վերջին տասներկու տարիների բարեփոխումներն ամենահաջողվածներից են: Բանակի արդիականացումը և օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունը նպաստել են, որպեսզի Ռուսաստանը շարունակի ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհն ու կկառուցենք հզոր հայկական բանակ»,- հայտնել է ԱԽ քարտուղարը:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…