Բայդենի հայտարարությունն իրար է խառնել Անկարային ու Բաքվին

Xarnvel en

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարները շտապել են զանգահարել միմյանց` «քննարկելու ստեղծված իրավիճակը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլույի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու երկրների նախագահները քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել` վերջին իրադարձությունների լույսի ներքո»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել է որպես «պատմական սխալ»՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն անընդունելի է համարում:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» մեջ:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…