Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 5-ամյա աղջնակը Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

mahacel e

 Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։  Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…