Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Cecel en

 Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիք):

Նշենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ էլ, ըստ նրա փաստաբանի, ենթարկել էին ֆիզիկական բռնության:

 Մենուա Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում մասնավորապես նշել էր, որ ոստիկանությունում Գորիսի փոխքաղաքապետին ծեծել են, մարմնական վնասվածքներ հասցրել: Հարցին՝ հիմա ինչպե՞ս է իրեն զգում Հովսեփյանը, փաստաբանն ասաց. «Բավարար, չի տրտնջում»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…