Իրաքում PKK-ի դեմ գործողություններում Թուրքիայի ԶՈւ-ն կորուստ և վիրավորներ ունի. razm info

unen korust

 Թուրքիայի Զինված ուժերը ապրիլի 23-ի ժամը 17։40-ից սկսած Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացնում է “Pençe-Şimşek” («Ճանկ-Կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունները։ Մինչ այժմ ռազմագործողությունների արդյունքում Թուրքիան հաստատել է մեկ սպանված և 6 վիրավոր զինծառայողի մասին տեղեկությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ապրիլի 25-ին սպանված մասնագիտացված սերժանտ Այգյուն Չաքարի (Aygün Çakar) մասին։

https://twitter.com/tcsavunma/status/1386409739035176964?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1386409739035176964%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Frazm.info%2F151684

Եվս մեկ կորստի՝ Հալյուք Սերհաթ Ալդեմիրի (Haluk Serhat Aldemir) մահվան մասին հայտնել են Էդիրնեի քաղաքապետն ու Թեքիրդաղի նահանգապետը, սակայն Թուրքիայի ՊՆ-ն չի հաստատել ոչ զինծառայողի մահվան փաստը, ոչ էլ դրա կապն իրականացվող ռազմագործողությունների հետ։

Հայտնի է, որ “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողություններին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Կադրեր “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմագործողություններից

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

 

razm.info

 

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…