Ֆրանսիացի պատգամավորն հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

Gerineri harc

Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով կոչ է անում Ֆրանսիային պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

«Ես բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք  համաձայնել են ստորագրել այն»,- նշել է պատգամավորը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…