Շունը իտալացիների ընկերն է…

Shner

Արդեն մի քանի շաբաթ է Իտալիան պարալիզացված է կորոնավիրուսի համաճարակով: Որքան դա կտևի, ոչ մեկ չգիտի: Այնուամենայնիվ երկիրն ապրում է կարանտինի պայմաններում: Մարտի 10-ից գործում են խիստ միջոցներ, քաղաքացիներին հորդորվում է մնալ տանը և դուրս չգալ փողոց առանց խիստ անհրաժեշտության: Սակայն թույլատրվում է տնային կենդանիներին ման տալ տան տարածքում: Վիրուս է, թե ոչ, իսկ չորքոտանի ընկերներին փողոց հանել ամեն դեպքում պետք է: Նրանց համար դս անհրաժեշտություն է, իսկ տերերի համար` հնարավորություն դուրս գալու բնակարներից` առանց տուգանվելու ռիսկի: Սակայն հնարամիտ իտալացիներից ոմանք այստեղ տեսան սողանցք և սկսեցին շներին օգտագործել, որպեսզի խախտեն կարանտինը: “Այսօր մի ոստիկան ստուգում էր մի տղամարդու փաստաթղթեր, և պարզվեց, որ նա ապրում է այստեղից 3կմ հեռավորության վրա”- ասում է Պատրիցիան` Հռոմի կենտրոնական թաղամասերից մեկի բնակչուհին: Լինում են դեպքեր, երբ իտալացիներից ոմանք իրենց տնային կենդանիներին տալիս են “վարձով”, և հարևանները հերթով ման են գալիս շների հետ: Ոստիկանների համար շատ դժվար է պարզել, թե ում է պատկանում կենդանին: ” Երբեմն ինձ մոտ գալիս են մարդիկ իրենց ընտանի կենդանիների հետ, ես տեսնում եմ, որ կենդանիների հետ ամեն ինչ նորմալ է, և դա ընդամենը պատրվակ է մարդկանց` տանից դուրս գալու համար, դա բավականին անպատասխանատու մոտեցում է: Ինձ թվում է նրանք դեռևս չեն գիտակցում, թե որքան վտանգավոր իրադրություն է ստեղծվել Իտալիայում”-պատմում է Ֆրանչեսկան, ով աշխատում է անասնաբուժական կլինիկայում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…