Ինչ դեղամիջոցներով է Հայաստանը պայքարում կորոնավիրուսի դեմ. Արսեն Թորոսյան

Deghamijocner

Հայաստանն ունի հիդրօքսիքլորոքվին դեղանյութ, որով արդեն 3 օր է բուժվում են պացիենտները, մինչ այդ կար 2 դեղերի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղեր էին, և դրանով էին բուժվում բազմաթիվ պացիենտներ, սակայն դեռևս վաղ է սեփական փորձի վրա եզրակացություններ անելը: Նախնական որոշում կա, որ Քլորոքվինը Ազիտրոցիմի հետ պետք է տալ պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ, պացիենտներին, որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն ռիսկի գործոն, այսինքն ուղեկցվող ծանր քրոնիկ հիվանդություններ, որպեսզի նրանց մոտ կանխարգելվի թոքաբորբի խորացումը կամ դրա զարգացումը: Այդ դեղամիջոցները տրվում են բոլոր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին, որպեսզի նրանց վիճակը հնարավորինս կարգավորվի և ունենանք դրական արդյունք: Արսեն Թորոսյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…